Հենրիկ Էդոյան
Հենրիկ Էդոյան | |
---|---|
![]() |
|
ԱԱՀ՝ | Հենրիկ Էդոյան |
Բնագիր ԱԱՀ՝ |
Հենրիկ Անտոնի Էդոյան |
Ծննդյան օր՝ | 1940, օգոստոսի 31 |
Ծննդավայր՝ | Երևան |
Հենրիկ Անտոնի Էդոյան (ծնվ. 1940, օգոստոսի 31), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։
Ծնվել է Երևանում։ 1957-ին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-62-ը ծառայել է խորհրդային բանակում։ 1967-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1970-ին` ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971-ից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973-ից` դասախոս։
1974-ին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։, 1990-ին` դոցենտի աստիճան, 1991-ին` պրոֆեսորի կոչում։ 1986-2008-ին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-96-ին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։
Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)։[1][2][3]
Բովանդակություն
Ստեղծագործության բնութագիրը[խմբագրել]
Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը` կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։
Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները։[3]
Հ. Էդոյանի երկերի մատենագրություն[խմբագրել]
- Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 88 էջ։
- Պատկեր և կեսօր (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 1956։
- Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 144 էջ։
- Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 1986։
- Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1987։
- Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
- Հետգրություն, Երևան, 2001։
- Երեք օր առանց ժամանակի, Երևան, 2005։
- Փողոցի բաժանվող մասում, Երևան, 2006։
Հ. Էդոյանի կատարած թարգմանությունները[խմբագրել]
- Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
- Ոսկի Լոտոս։ Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), Երևան, «Սովետական գրող», 1980, 264 էջ։
- XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
- Հին արևելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
- Մեռյալների գիրք, Երևան, 2004։
- Աստվածների ժամանակը, Երևան, 2007։