Հենրիկ Էդոյան

Henrik Edoyan 

 
Հենրիկ Էդոյան
ԱԱՀ՝ Հենրիկ Էդոյան
Բնագիր
ԱԱՀ՝
Հենրիկ Անտոնի Էդոյան
Ծննդյան օր՝ 1940օգոստոսի 31
Ծննդավայր՝ Երևան

Հենրիկ Անտոնի Էդոյան (ծնվ. 1940օգոստոսի 31), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։

Ծնվել է Երևանում։ 1957-ին ավարտել է Երևանի թիվ39 միջնակարգ դպրոցը։ 1959-62-ը ծառայել է խորհրդային բանակում։ 1967-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1970-ին` ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971-ից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973-ից` դասախոս։

1974-ին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։, 1990-ին` դոցենտի աստիճան, 1991-ին` պրոֆեսորի կոչում։ 1986-2008-ին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, ՖրանսիայումԳերմանիայում։ 1995-96-ին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերենֆրանսերենգերմաներեն,իտալերենիսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։

Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)։[1][2][3]

 

 

Բովանդակություն

Henrik edoyan.gif

 

Ստեղծագործության բնութագիրը[խմբագրել]

 

Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը` կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։

Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները։[3]

Հ. Էդոյանի երկերի մատենագրություն[խմբագրել]

 

  • Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 88 էջ։
  • Պատկեր և կեսօր (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 1956։
  • Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 144 էջ։
  • Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 1986։
  • Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1987։
  • Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
  • Հետգրություն, Երևան, 2001։
  • Երեք օր առանց ժամանակի, Երևան, 2005։
  • Փողոցի բաժանվող մասում, Երևան, 2006։

Հ. Էդոյանի կատարած թարգմանությունները[խմբագրել]

 

  • Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
  • Ոսկի Լոտոս։ Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), Երևան, «Սովետական գրող», 1980, 264 էջ։
  • XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
  • Հին արևելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
  • Մեռյալների գիրք, Երևան, 2004։
  • Աստվածների ժամանակը, Երևան, 2007։
  •  

 

Poll

Inpchpisine mer Kayq@???

lav (9)
vat (3)
normal (3)

Total votes: 15